Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ավոկադոն և սպանախը թոքերը կպաշտպանեն աղտոտ օդից. 1in.am

Ավոկադոն և սպանախը թոքերը կպաշտպանեն աղտոտ օդից. 1in.am

Ավոկադոն, սպանախը և ձիթապտղի յուղը կարող են օրգանիզմը պաշտպանել օդի աղտոտ մասնիկների վնասակար ազդեցությունից, ասում են Լոնդոնի Թագավորական քոլեջի և Նոթինգհեմի համալսարանի գիտնականները, հայտնում է kedem.ru-ն:

 

Նրանք պարզել են, որ մեծ քանակությամբ Е վիտամինի օգտագործումը թոքերին օգնում է պայքարել սմոգի փոքր մասնիկների դեմ, որոնք գործարանների, էլեկտրակայանների, ավտոմեքենաների աշխատանքի, փայտի այրման արդյունքում են արտադրվում: Այդ մասնիկները կարող են խորը ներթափանցել թոքեր և սրտի նոպաների ու կաթվածների պատճառ դառնալ, բայց Е վիտամինի բարձր մակարդակն օրգանիզմում կարող է նվազեցնել այդ ռիսկը, պնդում են հետազոտողները:

Վիտամին Е-ն հակաօքսիդանտ է, ամրապնդում է իմունային համակարգը և պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք կարող են տարբեր հիվանդություններ առաջացնել: Բժիշկները, սովորաբար, տղամարդկանց խորհուրդ են տալիս օգտագործել օրական 4 մգ վիտամին Е, կանանց՝ 3 մգ: 100 գ ավոկադոն պարունակում է վիտամին Е-ի օրական նորմայի 10%-ը, նույնքան պարունակվում է նաև եփված սպանախի մեկ բաժնում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.n-mar.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ